Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 
  • Ավագ շաբաթ

    Ավագ շաբաթ

    06.04.2023| 10:14
    Սուրբ Հարության հրաշափառ օրվան հասնելու համար յուրաքանչյուր քրիստոնյա անցնում է Մեծ պահքի փորձություններով լի երկարատև ճանապարհը, որի հանգրվանը Հիսուս Քրիստոսի մատնության, չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև Նրա կողմից դժոխքի ավերման և հոգիների ազատման օրերն են: Այս ամենի պսակը Սուրբ Հարության շաբաթն է, որը կոչվում է «Ավագ» կամ «Մեծ», որովհետև իր մեջ պարունակում է չորս մեծ խորհուրդ. աշխարհի արարման առաջին շաբաթվա խորհուրդը, այնուհետև այս կյանքի յոթ ժամանակաշրջանների խորհուրդը (ըստ եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), ապա Քրիստոսի չարչարանքների խորհուրդը և աշխարհի վախճանի խորհուրդը: Այն մեզ ամբողջությամբ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Ավագ շաբաթը հաջորդում է Ծաղկազարդին և ավարտվում Տիրոջ հրաշափառ Հարությամբ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    06.04.2023| 00:01
    Հավատքը հոգու դուռն է տաճարի, Աղոթքն է դուռը բացող բանալին, Խաղաղությունով թող լցվի հոգին, Հավատքը հոգու դուռն է տաճարի:
  • Ավագ Չորեքշաբթի

    Ավագ Չորեքշաբթի

    05.04.2023| 21:11
    Այսօր Ավագ Չորեքշաբթի է, և Եկեղեցին հրավիրում է մեզ խորհրդածելու երկու կերպարների շուրջ՝ անծանոթ կնոջ, ով թանկարժեք յուղով օծեց Հիսուսին և տասներկու առաքյալներից Հուդայի, ով երեսուն արծաթով մատնեց Քրիստոսին:
  • Աղոթարան

    Աղոթարան

    05.04.2023| 00:01
    Մեղա եմ գալիս, իմ Տեր և Փրկիչ, ողորմեա Դու ինձ, Մեղա եմ գալիս՝ գիտակցված, անգետ մեղքերիս համար, Մեղա եմ գալիս`իմ հոգու խորքում, փրկության համար, Մեղա եմ գալիս, իմ Տեր և Փրկիչ, ողորմեա Դու ինձ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    04.04.2023| 00:01
    Մեղքերն իմ բազում են, Տե՛ր, բոլոր աստղերից էլ առավել,Եվ արցունքներն իմ ծանր, դառնահեծ, այտերս են այրում, Հոգիս Քո առջև մեղա է գալիս, ողորմեա ինձ Տե՛ր, շատ եմ աղաչում, Մեղքերն իմ բազում են, Տե՛ր, ամբողջ աստղերից էլ առավել:
  • Գոհության աղոթք

    Գոհության աղոթք

    03.04.2023| 00:01
    Գոհանում եմ Քեզանից, Ո՜վ Տեր իմ և Աստվա՛ծ իմ. Եվ օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը
  • Ծաղկազարդյան մտորումներ

    Ծաղկազարդյան մտորումներ

    02.04.2023| 21:09
    «Երբ որ նա Երուսաղեմ մտավ, ամբողջ քաղաքը դղրդաց և ասաց՝ Ո՞վ է սա» (Ավետարան ըստ Մատթեոսի)։
  • Հայեր բոլոր երկրների` միացե՛ք

    Հայեր բոլոր երկրների` միացե՛ք

    02.04.2023| 00:01
    Արեգակ արդար բարի լույս ժպտա, Սեր, կյանք, ջերմություն տուր հոգիներին
  • Աղոթամատույց

    Աղոթամատույց

    01.04.2023| 00:01
    Փա՜ռք Քե՛զ, Հայր հզոր, Արարիչ Աստված, Ողջ Տիեզերքն ես սիրով արարել, ամեն արարած իր տեղում դրել, Օրենքը զույգի՝ արու և էգի արարչագործման հիմքում է դրվել, Փա՜ռք Քե՛զ, Հայր հզոր, Արարիչ Աստված:
  • «Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս»

    «Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս»

    31.03.2023| 08:36
    Մեծ պահքի հոգևոր պտուղներից մեկն անհատի նախապատրաստությունն է Աստծո հետ հանդիպման: Շատերը կասեն, թե մենք այսքան ժամանակ է` հավատում ենք, եկեղեցի հաճախում, մեր մեղքերը խոստովանում, Սուրբ գիրք ենք կարդում, բարեգործություն անում և այլն, սակայն այդպես էլ մեր և Աստծո միջև իրական և կենդանի հանդիպում չի կայանում: Հարցն այն է, թե մարդն ինչ դիտավորությամբ է մոտենում Աստծուն և արդյոք, երբ Երկնավոր Հայրն է մոտենում, անհատն ինչո՞ւ չի տեսնում Նրա գալուստը, կենդանի կերպով զգում այդ հաղորդակցությունը: Պատասխանը տալիս է Սուրբ գիրքը. «Երեկոյան նրանք լսեցին Տեր Աստծու՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, և Ադամն ու իր կինը Տեր Աստծուց թաքնվեցին դրախտի ծառերի մէջ» (Ծննդ 3:8):